00:00:00

Հայաստանի պետական տնտեսագիտական համալարանում ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով

11:46, 28 օգոստոս 2020

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով: Համալսարանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ ասվում է. «Առկա բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից առկա հիմունքներով՝ սեպտեմբերի 15-ից անցում կատարելով հիբրիդային եղանակի։ Առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից՝ հիբրիդային եղանակով։ Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 22-ից՝ հիբրիդային եղանակով։ Հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 2-ից՝ հիբրիդային եղանակով։ 1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին 2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին 3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին: Ելնելով ուսանողների հավասարաչափ բաշխման և կուտակումներից խուսափելու անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝ 1) առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերը՝ առաջին հերթ, բացառիկ դեպքերում՝ շաբաթական մեկ օր երկրորդ հերթ, 2) առկա մագիստրատուրայի 1,5 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ, 3) առկա մագիստրատուրայի 2 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երրորդ հերթ։ Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի բոլոր կուրսերի դասախոսությունները կանցկացվեն առցանց։ Առցանց դասախոսությունները կկազմակերպվեն միասնական գործիքով (zoom, google meet) և դասախոսությունների հղումներն կամրակցվեն հաստատված դասացուցակին։ Առցանց դասախոսություններին ուսանողները պարտավոր են ամբողջ ընթացքում միացրած վիճակում թողնել տեսակապը, իրենց օգտահաշիվները բացել իրենց անուն ազգանուններով։ ՀՊՏՀ-ում սահմանվում են հետևյալ հակահամաճարակային կանոնները. 1-ին հերթի դասեր ունեցող ուսանողները և աշխատակիցները պետք է համալսարան ներկայանան առավոտյան ժամը 8:30-ին, իսկ 2-րդ հերթի ուսանողները և դասախոսները՝ ժամը 13։20-ին՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար: Մինչև համալսարան մուտք գործելը անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումների մոտ: Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների անհատական ջերմաչափում: Բուհը վարում է ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող ուսանողների և աշխատակիցների տվյալները, որոնց մուտքը բուհ արգելվում է։ Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում: Ուսանողները և աշխատակիցները համալսարան պետք է մուտք գործեն հետևյալ մուտքերից. Կառավարման ֆակուլտետ՝ մուտքը Նալբանդյան փողոցից (կենտրոնական մասնաշենք)։ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։ Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։ Ֆինանսական ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից։ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ մուտքը Հերացի փողոցի կողմից։ Սիրելի ուսանողներ, դասացուցակները և գործընթացի մասին ձեզ հետաքրքրող հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում: Հետևեք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր