00:00:00

Կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ. ապաքինվել է 276-ը

10:58, 28 օգոստոս 2020

Հայաստանում օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 43451 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 202253, վերջին մեկ օրում` 1746 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5052 պացիենտ, նվազել է 101-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 37264 անձ` վերջին մեկ օրում 276 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 869 է: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր