00:00:00

Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ». Գեւորգ Պետրոսյան

10:08, 28 օգոստոս 2020

Փաշինյանը սպառել է իրեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել: Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետեւից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, Օ լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն: Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն... Ու այսքանից հետո ինչո՞ւ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը: Էդ մարդն ա՞ մեղավոր, որ զբաղեցնում ա իր հետ կապ չունեցող պաշտոն... Ո՜չ, իհարկե... Փաշինյանն ա մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին: Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր