00:00:00

Տեսչական մարմինը դիտարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքները

20:53, 27 օգոստոս 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ ոստիկանության հետ համատեղ օգոստոսի 27-ին կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսայգիներում մարզվող և հագստացող քաղաքացիների շրջանակում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի խախտումներ չեն գրանցվել։ Դիմակը սխալ կրելու դեպքում տեսուչների կողմից տրվել են խիստ նախազգուշացումներ։ Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսչական մարմնի մասնագետները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական եռաշերտ դիմակներ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ԲԸՏՄ ամենօրյա խստացված ստուգայցերն ամենուր են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր