00:00:00

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել որսի կանոնները

17:51, 27 օգոստոս 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ որսաշրջանի ընթացքում որսի կանոնների խախտումները կանխելու նապատակով ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու հանրապետության բոլոր որսահանդակներում։

Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից  և պահպանել կենդանական աշխարհը։

Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին»  թիվ 296-Ն հրամանի՝ Հայաստանում բացվել է 2020-2021 թվականների սիրողական որսաշրջանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր