00:00:00

Ե՞րբ են մեկնարկելու դասերը Արցախում և արդյո՞ք սովորողները դիմակներ են կրելու

17:33, 27 օգոստոս 2020

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե  Ղարախանյանը հայտարարել է, որ, համաճարակային իրավիճակից ելնելով, ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ: Միայն բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին  դասարանցիները սեպտեմբերի 1-ին ուսուցիչների հետ 1-1,5 ժամով հաճախելու են դպրոց՝ ի նշանավորում գիտելիքի օրվա: «Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դասապրոցեսի ընթացքում դիմակ չպետք է կրեն: Ներկա դրությամբ, մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու: Մյուսների հարցը դեռ քննարկվում է: Դասերը լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային միջոցառումների  կազմակերպումը»,- ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր