00:00:00

ՀՀ երկրորդ նախագահը՝ Ամուլսարի մասին

16:07, 27 օգոստոս 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ամուսարի հարցին՝ ասելով, որ այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության, այլև պետական կառավարման ձախողման հարց է. «Անընդունելի է, որ մի խումբ մարդիկ, շատ բարի նպատակներով արգելափակում են ընկերության գործունեությունը: Պետությունն այստեղ անելիք ունի: Եթե չպետք է աշխատի, որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ, որ տարիուկես, երկու տարի տնակներում սար են պահում: Հասկանում եմ էդ մարդկանց էմոցիոնալ վիճակը... Սա արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, քանի որ չկարողացավ կողմնորոշվել՝ ինչ է ինքն անում: Ենթադրում եմ, որ կան ռիսկեր, եթե ռիսկեր կան, չպետք է աշխատեցնել, բայց որոշումը պետք է պետությունը կայացնի... Ելույթներից չես հասկանում՝ ի՞նչ կարծիքի են՝ և՛ մեխին են խփում, և՛ նալին. մեխին, նալին, մեխին, նալին»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր