ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները:
Մասնավորապես պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռքբերման գների բարձրացմամբ: Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ: Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։
Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով 

Կից ներկայացվում են նաև դիմակների և ձեռնոցների վերադիրների գրաֆիկական պատկերները (գրաֆիկներում ներկայացված են մեկ դիմակի և մեկ զույգ ձեռնոցի վերադիրները)։
