00:00:00

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 8 երիտասարդների, որոնք չեն ավարտել հանրակրթական ծրագիրը

11:21, 27 օգոստոս 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում որոշում կայացրեց մի շարք քաղաքացիների տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2021թվականի հունիսի 30-ը եւ մարտի 1-ը: Որոշման մեջ նշված անձինք սովորում են Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով և չեն ավարտել պարտադիր հանրակրթական ծրագիրը: Խոսքը հետեւյալ քաղաքացիների մասին է. 1) Խաչիկ Մարտիկի Ասատրյան՝ ծնված 2001 թվականի հուլիսի 4-ին, սովորում է ՀՀ Արամավիրի մարզի «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2-րդ կուրսում, 2)Էդգար Արմանի Դանիելյան՝ ծնված 2001 թվականի ապրիլի 6-ին, սովորում է Երևանի «Հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի 3-րդ կուրսում. 3) Տիգրան Վարուժանի Ազարյան՝ ծնված 2001 թվականի հունիսի 12-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց Վարժարանի 3-րդ դասարանում. 4) Հարություն Վլադիմիրի Կոջիբրոյան՝ ծնված 2001 թվականի ապրիլի 15-ին, սովորում է ՀՀ Շիրակի մարզի «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում. 5) Նարեկ Սամվելի Վարդանյան՝ ծնված 2001 թվականի հուլիսի 20-ին, սովորում է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսում. 6)  Անդրեյ Տիգրանի Եղիազարյան՝ ծնված 2001 թվականի փետրվարի 28-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում. 7)  Իվան Հակոբի Ադամյան՝ ծնված 2001 թվականի հունվարի 11-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում. 8) Վահագն Դավիթի Մկրտչյան՝ ծնված 2001 թվականի ապրիլի 13-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր