00:00:00

«Դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունն էլ՝ առաջ շարժվի». Թրամփ

15:00, 11 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարել է, որ հանրակրթական դպրոցները պետք է վերաբացվեն: Ինչպես նշում է The Hill-ը, նախագահն ընդգծել է, որ երեխաները հիմնականում իմունիտետ ունեն կորոնավիրուսի նկատմամբ՝ չնայած, որ վերջերս հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ հուլիսի վերջի դրությամբ ԱՄՆ-ում 100 000 երեխա կորոնավիրուսով է վարակվել: «Կարծում եմ՝ դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունը պետք է առաջ շարժվի: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա կարծում եմ, որ նրանց մեծ մասն ուժեղ չի հիվանդանում, նրանք դժվար են վարակվում  ու վարակն այլոց չեն փոխանցում կամ փոխանցելուց էլ դա շատ դժվար է տեղի ունենում»,-հայտարարել է Թրամփը: Աղբյուրը հավելում է, որ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 97 000 երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նշենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակման և մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանցվել է վարակման 5 251 446 դեպք, որից 166 192-ը՝ մահվան ելքով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր