00:00:00

Մինսկում ցուցարարներին ցրելու համար ներգրավվել են ներքին զորքերը

03:14, 11 օգոստոս 2020 Աշխարհ

Մինսկի կենտրոնում դիրքավորվել են երկրի ներքին զորքերը, քաղաքի տարբեր հատվածներից ցուցարարները շարունակում են հավաքվել գլխավոր փողոցներում, հաղորդում է NEXTA պարբերականը իր Telegram-ալիքում:
ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հետ միասին քաղաքի փողոցներ է դուրս բերվում հատուկ տեխնիկա, ներառյալ ջրցաններ: Սակայն ցուցարար-ավտովարողների կողմից ճանապարհների արգելափակման պատճառով դրանք ոչ միշտ են կարողանում բախումների վայր հասնել:
Ուժայինները փորձում են կանխել Մինսկի բնակիչների համակենտրոնացումը մեկ վայրում, իրականացվում են ակտիվ ձերբակալություններ: Ըստ հեռուստաալիքի, ցուցարարների վրա կրակում են օդաճնշական զենքով և լուսաձայնային նռնակներ են նետում նրանց ուղղությամբ: Ցուցարարները դաժան բախումների դեպքում նահանջում են դեպի բակեր և վերախմբավորվում են:
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Բելառուսի մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների, որի ընթացքում ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր