00:00:00

Բեյրութում վերսկսվել են բողոքի ցույցերը․ սկսվել են բախումներ

01:08, 10 օգոստոս 2020 Աշխարհ

Բեյրութում ցուցարարները նետել են քարեր անվտանգության ուժերի ուղղությամբ, որոնք փակել են Լիբանանի խորհրդարան տանող ճանապարհը։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարյուրավոր մարդիկ հավաքվել են գլխավոր հրապարակում, որտեղ նախօրեին հազարավոր լիբանանցիներ բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ քաղաքական վերնախավի, որին նրանք մեղադրում են երկրի տնտեսական եւ քաղաքական խնդիրների մեջ։ «Մենք ցանկանում ենք քայքայել եւ սպանել կառավարությանը։ Նրանք չեն ապահովել մեզ ո՛չ աշխատանքով, ո՛չ իրավունքներով»,-ասել է 19-ամյա գործազուրկ ցուցարար Նիսան Գրավին։ Հաղորդվում է նաեւ, որ ցուցարարները ներխուժել են Տեղահանված անձանց հարցերով նախարարություն՝ չնայած այնտեղ արդեն գտնվում էին բանակի ստորաբաժանումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր