00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Վրաստանի հետ կապերի հաստատման կարեւորությունը Հարավային Կովկասում կայունության պահպանման համար

20:50, 08 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուս-վրացական հարաբերությունների հետեւողական կարգավորումը Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության կարեւոր տարր է: Այս մասին նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության մեկնաբանության մեջ, որն արվել է շաբաթ օրը Հարավային Կովկասում 2008-ի օգոստոսյան դեպքերի 12-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հարավային Կովկասում լիարժեք կայունության եւ անվտանգության ապահովման կարեւոր տարր է ռուս-վրացական հարաբերությունների հետեւողական կարգավորումը: Ռուսաստանը միշտ թանկ է գնահատել բարեկամական կապերն իր հարազատ վրացի ժողովրդի հետ, որի հետ մենք մեկ հարյուրամյակ ապրել ենք տարբեր անվանումներով մի պետության մեջ: Մենք համոզված ենք, որ առկա տարաձայնությունների շուտափույթ հաղթահարումը, վերականգնումը եւ երկկողմ կապերի լիարժեք զարգացումը բխում են մեր երկրների եւ ժողովուրդների երկարաժամկետ շահերից»,- նշել են նախարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է 12 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: «2008-ի օգոստոսի 8-ի գիշերը Միխայիլ Սաակաշվիլիի կառավարությունը նախաձեռնեց այսպես կոչված  սահմանադրական կարգի վերականգնման օպերացիան Հարավային Օսիայի տարածքում, որն իրականում  Ցխինվալիի զանգվածային հրետակոծման եւ Միավորված խաղաղապահ ուժերի կազմից ռուս խաղաղապահների ճամբարի գրոհի վերաճեցին: Վրացական կողմի գործողությունները վրաց-հարավօսական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կոպիտ խախտում էին, որոնք բազմաթիվ զոհերի հանգեցրին, այդ թվում` Ռուսաստանի զինված ուժերի եւ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, եւ ավերածությունների եւ, ի վերջո, խաղաղության պարտադրման ռուսական օպերացիայի պատճառ դարձան  եւ պայմանավորեցին Ռուսաստանի Դաշնության հետագա որոշումը` ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր