00:00:00

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը

20:11, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 7-ին Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը, տեղեկացնում է lenta.ru-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահանդիպման ընթացքում պետության ղեկավարը հայտարարել է, որ հետխորհրդային տարածության մյուս երկրների հետ հարաբերությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են: «Շատ հարցերում մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերը համընկնում են»,-ասել է Պուտինը: Ավելի վաղ ՌԴ նախագահը  հեռախոսազրույց էր ունեցել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ քննարկելով երկրի տարածքում ՌԴ 33 քաղաքացու ձերբակալումը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր