00:00:00

Սամվել Կարապետյանը 10 000-ական դոլար կտրամադրի Բեյրութի պայթյունից զոհված հայերի ընտանիքներին

22:16, 05 օգոստոս 2020

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », – նշում են «Տաշիր» հիմնադրամում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր