00:00:00

Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին. Աննա Հակոբյան

15:47, 05 օգոստոս 2020

Մեծարգո տիկին Աուն, Սիրելի Նադյա, Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:
Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար: Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք: Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին: Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված: Ջերմորեն և բարեկամաբար՝ Աննա Հակոբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր