00:00:00

«Գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում». Էդմոն Մարուքյան

15:25, 05 օգոստոս 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով. Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։ Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար: Հուսով եմ՝ դրական պատասխան կստատանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր