00:00:00

Արարատի մարզպետը տապալում է ընտրությունները․ բողոքի ակցիա

12:23, 05 օգոստոս 2020

Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում. պատճառն այն է, որ դպրոցի տնօրենի ընտրությունները տապալվել են: Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Հինգ աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի»,- հիմնավորում են ակցիայի մասնակիցները: Կառավարության աշխատակազմից հավաքվածներին հայտնել են, որ մանկավարժների բողոք դիմումը կքննարկվի և դպրոցում տնօրենի ԺՊ չի նշանակվի, քանի դեռ դիմումը չի քննարկվել։ Մինչդեռ մանկավարժները տեղեկացել են, որ արդեն իսկ տնօրենի ԺՊ է նշանակվել։ Կատարվածը համարում են անօրինական և հայտարարում են, որ գործադուլ են սկսում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր