00:00:00

ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնանկության մասին

12:16, 05 օգոստոս 2020

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ Իսկ ավելի վաղ Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը։ Նույն հրապարակումների համաձայն առաջիկայում միավորված կենտրոնի տնօրեն է նշանակվելու Հովհաննես Մադոյանը։ Վերջինս «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատուն է։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին ասաց․ «Տարեսկզբից երկու հիմնարկների միացման գործընթացն է, ինչի մասին բոլորը շատ լավ գիտեն: Շուտով լինելու է նոր ՓԲԸ, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է նախարարը»: Միաժամանակ ըստ Նիկողոսյանի, թե ում է նշանակելու Արսեն Թորոսյանը տնօրեն ինքը տեղյակ չէ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր