00:00:00

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

21:35, 02 օգոստոս 2020

ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով կիրակի օրը՝ օգոստոսի 2-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և Կենտրոնից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ հանրային տրանսպորտի կանգառի կետերում: Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված վերահսկողության արդյունքում և՛ կանոնավոր երթուղիներում, և՛  մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք ենթակա լինեին կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ: Դիտարկման արդյունքում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են դրանք անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցումներ: Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, ՏՄ մասնագետների կողմից  իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ: Հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն ապահովվելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր