00:00:00

Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում. Lenta

10:08, 02 օգոստոս 2020

Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները: Lenta.ru-ի հաղորդմամբ` նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում: Մասնագետները հետեւել են կորոնավիրուսով 121 պացիենտի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին: Հատկանշական է, որ նրանց մոտ լսողության խնդիրները միանգամից չեն առաջացել, այլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2 ամիս անց: Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը: Սակայն, բացառված չէ, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաեւ սթրեսը եւ ինֆեկցիայի դեմ դեղամիջոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր