00:00:00

Ռուսաստանը օգոստոսի 15-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս մեկ երկրի հետ

20:28, 01 օգոստոս 2020

Ռուսաստանը օգոստոսի 15-ից վերսկսում է չվերթները Շվեյցարիայի հետ։ Թռիչքները կկատարվեն շաբաթը մեկ անգամ, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործադիր շտաբը: «Ռուսաստանի Դաշնությունում նոր կորոնավիրուսային վարակի ներմուծման և տարածման կանխարգելման գործառնական շտաբը, որը վարել է Տատյանա Գոլիկովան, որոշում է կայացրել Շվեյցարիայի Համադաշնության հետ միջազգային թռիչքները վերսկսել Մոսկվա-Ժնև-Մոսկվա երթուղով փոխադարձ հիմունքներով՝ 2020 թվականի օգոստոսի 15-ից», - ասվում է հայտարարության մեջ: Թռիչքները գործելու են շաբաթը մեկ անգամ։ Օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական ​​սանիտարական բժշկի հրամանագիրը՝ օդային ճանապարհով Ռուսաստան ժամանելու կարգի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր