00:00:00

Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են ավտոմեքենաներ

21:35, 01 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրեցրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության  և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր