00:00:00

Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. մարզպետը լուսանկարներ է հրապարակել

11:13, 01 օգոստոս 2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել: Նա, մասնավորապես, նշել է. «Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ' այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի: Շնորհակալություն ոստիկանության եւ ԱԻՆ մեր աշխատակիցներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր