00:00:00

«Ժողովուրդ». «Ի՞նչ են խոստացել». Մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից

13:32, 01 օգոստոս 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը հանգիստ է անցել, եւ չնայած նիստի ժամանակ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններ, սակայն, որպես այդպիսին, սուր դրվագներ տեղի չեն ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն է հարց ուղղել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Մասնավորապես, վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը եւ գնալ ու դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչ անձնական ցանկություններ ունի, ինչ երաշխիքներ են նրան տվել եւ ինչ են խոստացել: Սակայն, ի պատասխան, Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե անձնական դրդումներ չի ունեցել, սակայն հիմա ցանկանում է իր աշխատանքային գործունեությունը շարունակել ՍԴ-ում: Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու որոշումն իսկապես անակնկալ է եղել դատական համակարգի ներկայացուցիչների համար, եւ դատավոր Նախշքարյանի հարցը եւս այդ պատճառով է տրվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր