00:00:00

Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ. Արթուր Վանեցյան

00:33, 01 օգոստոս 2020 Քաղաքականություն

Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, քանի որ այդ պայմաններում արգելվել են քաղաքական գործընթացների իրականացումը: Այս մասին այսօր՝հուլիսի 31-ին, Արտաշատում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը: «Այսինքն արգելվել են զանգվածային միջոցառումները և բացառապես այլ արգելք չկա, եթե խոսքը վերաբերվում է միայն դիմակ  կրելուն և սոցիալական հեռավորություն պահելուն, առանց արտակարգ ռեժիմի կարելի է դա  իրականացնել»,- ասաց Արթուր Վանեցյանն ու հավելեց. «Արտակարգ դրության երկարաձգումն ու այսքան ամիսներ պահելը հետապնդում է բացառապես մեկ նպատակ, իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից և   այդ զարգացումները կասեցնելու համար նրանք երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը»: Նշենք, որ Արթուր Վանեցյանը այսօր՝ հուլիսի 31-ին,  մասնակցել է  Արտաշատում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը, որից հետո համախոհների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց  և լրագրողների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր