00:00:00

Գերմանիայում ոսկու պահանջարկը մեծացել է ավելի քան 100 տոկոսով

00:47, 01 օգոստոս 2020 Տնտեսություն

Գերմանիայի բնակիչները այս տարվա առաջին կեսին գնել են 83,5 տոննա ոսկի մետաղադրամներով եւ ձուլակտորներով, հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung-ը՝ հղում անելով Ոսկու համաշխարհային խորհրդին: Կորոնավիրուսի ֆոնին շուկաներում շարունակվող անորոշության ժամանակ ոսկու մեջ ներդրումներն ամենաանվտանգն են համարվում: Հուլիսի 28-ին ոսկու մաքուր տրոյական ունցիան (31,1 գ) ցույց է տվել ամենաբարձր արդյունքը 2011 թվականից ի վեր՝ կանգնելով 1981, 27 դոլար ցուցանիշի վրա: Այդպիսով, տարեսկզբից ոսկու գինն ավելացել է գրեթե 30 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր