00:00:00

Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի. Դավիթ Տոնոյան

14:47, 31 հուլիս 2020

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել  է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելով սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաեւ ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ընթացիկ եւ հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր