00:00:00

Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմաններում անհրաժեշտ է զորքերը մարտական պատրաստականության վիճակի բերել. Աբրահամյան

13:54, 31 հուլիս 2020

Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումները, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Դրա վտանգավորության աստիճանից կախված, զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում՝ մի մասը գաղտնի ռեժիմով: Հատկապես այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական, լոբբիստական, քարոզչական հարթությունում պետք է դիտարկել և վերլուծել խոշորացույցի ներքո: Հիշեցնեմ, որ վաղ առավոտից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր