00:00:00

Սեւանի ափին ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ. Նիկոլ Փաշինյան

13:31, 31 հուլիս 2020

Բնապահպանության ու շրջակա միջավայրի ոլորտում ոլորտում լուրջ մարտահրավերներ կան՝ սկսած ՀՀ-ում անկառավարելի աղբի ծավալներից, շարունակած Սեւանա լճի պրոբլեմով, որը մեր ամենալուրջ խնդիրներից է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, Շրջակա միջավայրի նախարարությունում ներկայացնելով նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք երկար տարիների ընթացքում պրոբլեմը ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ, ու երբ այդ պրոբլեմն ի հայտ է գալիս, ասում ենք՝ բա ո՞ւր է նայում շրջակա միջավայրի նախարարությունը, կամ նախարարը նախորդ շաբաթ  ինչո՞վ էր զբաղված, որ Սեւանը կանաչեց: Ցավք սրտի մենք չենք նկատում, որ նույնիսկ ամենավատ նախարարի, ամենավատ կառավարության պարագայում, դա չէր կարող տեղի ունենալ մեկ շաբաթում, նույնիսկ մեկ տարում կամ նույնիսկ 10 տարում: Դա երկար մեր գործունեության հետեւանքն է՝ սկսած մեր հանգստանալու ձեւերից, սկսած մեր տնտեսվարման ձեւերից, սկսած նրանից, թե Սեւանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում: Իհարկե, վերջին տարիներին մենք ունենք մի շատ կարեւոր արդյունք. Ես կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում որսագողության ծավալներն էականորեն կրճատվել են, որը երեւում է նույնիսկ անզեն աչքով: Նաեւ անտառների պահպանման առումով բավականին լուրջ ու շոշափելի հաջողությունների ենք հասել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր