00:00:00

«Պետք է ոստիկանության հետ աշխատել. կան ուղերձներ, որոնք այնքան էլ իրավաչափ չեն». Ռուբեն Մելիքյան

13:22, 31 հուլիս 2020

Սահմանափակումները որոշակիորեն պետք են, քանի որ մենք ունենք այս համավարակի խնդիրը, առանց սահմանափակումների դժվար է վերադառնալ ամբողջապես նորմալ իրավիճակի,  բայց այդ սահմանափակումները պետք է քննարկվել եւ լինեն այնպես որ համաչափություն ապահովվի: Այս  մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով  կորոնավիրուսի պայմաններում հավաքների ազատության սահմանափակման մասին: Նա նշեց, որ  օրինակ դիմակ կրելու պահանջը նորմալ պահանջ է, հեռավորություն պահպանելը եւս: «Ամեն դեպքում  կարեւոր է գիտակցել, որ դա ողջամիտ պահանջ է:  Սակայն դժվար կլինի ոստիկանության տեղեկացնելու պահանջը, երբ խոսքը վերաբերվում է ինքնաբուխ հավաքներին, քանի որ դրա ամբողջ էությունը հենց այն է, որ  ինչ-որ մի իրադարձություն է տեղի ունենում, որն արագ արձագանք է պահանջում, դա նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ եւ լուծումներ տրվեն դրան»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: Մելիքյանի համոզմամբ, ոստիկանությունը հավաքների դեպքում պետք է հաշվի առնի տվյալ տարածքի առանձնահատկությունները եւ հնարավորություն ստեղծի, որ մարդիկ սոցիալական հեռավորությունը պահպանելով իրենց հավաքն իրականացնեն:  «Ոստիկաության ծառայողների կողմից սոցիալական հեռավորություն չպահելը շատ ավելի  տարածված է, քան, քաղաքացիների դեպքում, այստեղ եւս կարելի է ինչ-որ փաստարկներ բերել, որ ամբողջովին  հնարավոր չէ  պահել այդ հեռավորությունը՝ նրանց ծառայության առանձնահատկություններից ելնելով, երեւի նույնիսկ 10 սմ չի պահպանվում դա: Կարեւոր է նաեւ, թե ոստիկաններն ինչպիսի մեսիջներով են դիմում քաղաքացիներին, արդյոք դա չի սահմանափակում նրանց  իրավունքները ինքնաբուխ հավաք իրականացնելիս»,-ասաց Մելիքյանը: Նա նշեց, որ կան հարցեր, որոնք պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, որպեսզի պահպանվեն բոլոր համաչափությունները: «Սա էլ է հարց,  որ պետք է ոստիկանության հետ աշխատել եւ ներկայացնել փաստարկներ, որ կան ուղերձներ, որոնք այնքան էլ իրավաչափ չեն»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր