00:00:00

Արցախի պարետի որոշմամբ, Ստեփանակերտում 24 ժամով կասեցվել է 18 տնտեսվարողների գործունեություն

12:43, 31 հուլիս 2020

Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքերի շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացվում են ուժեղացված ստուգայցեր: Վերջին օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում , համաձայն որի Ստեփանակերտի 18 տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի գործունեության ծավալումը արգելվել է 24 ժամով: Պարետի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով: Ավելի վաղ հրապարկված որոշմամբ էլ 24 ժամով արգելվել է Շուշի քաղաքի 3 տնտեսվարողի գործունեությունը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր