00:00:00

Իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը դատավորների վրա զրո է․Մեսրոպ Մակյան

12:37, 31 հուլիս 2020

Քաղաքական իշխանության կողմից դատական իշանության գործունեության վրա բացարձակ որևէ միջամտություն չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա՞ քաղաքական իշխանության  ազդեցությունը Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության վրա։ «Իշխանության մեջ գտնվող որևէ անձի` որևէ ազդեցություն դատավորի վրա, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, զրո է։ Բացարձակ որևէ միջամտություն չկա։ Բնականաբար, դատավորները մի քանի անգամ նշել են, որ վակուումի մեջ չեն ապրում, իրենք սովորական մարդիկ են: Հանրային ճշնումներ, միգուցե մամուլի հրապարակումներ, կարծիքներ և այլն, կարող են լինել, որ, օրինակ՝ դատավորը նայի, տեսնի, ինչ-որ եզրահանգումներ անի, բայց ամեն դատավորի ներքին քաջության և քաղաքացիական խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»,- ասաց Մակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր