00:00:00

Ես Վահե Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունեմ. Վահրամ Ավետիսյան

20:41, 30 հուլիս 2020

Ես Վահե Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունեմ: Այս մասին, այսսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ հենց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է դեմ իր թեկնածությանը և ուղղորդում է «Իմ քայլի» պատգամավորներին դեմ քվեարկել իր թեկնածությանը: «Ես հիշում եմ, որ իր հետ ես ծանոթացել եմ «Քվանտ» վարժարանում երեխաների ընդունելության ժամանակ: Այլ շփումներ չեն ունեցել իր հետ և չեմ կարող ասել, թե այլ ինչ ուղղորդումներ կան, ինչ պրոցեսներ են գնում: Այդ հարցն իրեն ուղղեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր