00:00:00

Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

19:57, 30 հուլիս 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։  Այդ մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում: Պետրոսյանը կառավարության նիստում ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նույն օրը` հուլիսի 30-ին, նշանակվեց նախարարի պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր