00:00:00

Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել

18:32, 30 հուլիս 2020

Հուլիսի 30-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ «Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճիհարակից զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակը ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելուպահանջների կատարմանը։Էական խախտումներ չեն արձանագրվել։Հայտնաբերվել է դիմակ չկրելումեկդեպք`ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ ԲԸՏՄ-ն շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր