00:00:00

Կրասնոդար-Երեւան չարտերային թռիչք կիրականացվի օգոստոսի 2-ին. Մանրամասներ

14:46, 30 հուլիս 2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 02-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երեւան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից Հեռախոս՝ 8/863/266-56-03 +7/951/829-69-08 Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչեւ երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Նշենք նաեւ, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր