00:00:00

Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը. Փաշինյան

11:26, 30 հուլիս 2020

Վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավել ու բարելավվում է. հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստռում նշեց ՀՀ վաչրչապետ Նիկոլ Փաշինյանը: «6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ համաճարակի պիկը հուլիսի 6-ն էր: Նա հավելեց, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն: Փաշինյանը նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում եւ պետք է ամեն ինչ անել, որ կուտակումներ չլինեն փոստային բաժանմունքներում: «Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստը անցկացնել արտերկրում,  պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Մենք ունենք խնդիր համաճարակը դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսը այսօր ունենք, թե որքանով այդ շնսը կիրականացնենք, կախված է մեզանից: Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր