00:00:00

Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Նիկոլ Փաշինյան

18:28, 29 հուլիս 2020

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին», - ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ։ «Դա ակնհայտ է ու ակնհայտ է, որ այդ բարելավումը կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ ու դրա անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, եթե թվերի նվազման ֆոնին թուլացնենք զգոնությունը, ըստ էության, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակի։
Փաշինյանի խոսքով ՝ իրավիճակի բարելավումը կապված է նաև Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային քայլերի հետ, այն է՝ փակ և բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը։
Նա հավելեց, որ տեղյակ է, որ շատ մեր քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ. «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է եւ բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,-նշեց վարչապետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն, հետեւաբար կոչ արեց քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր