00:00:00

Ձեր ձայնը մի բարձրացրեք. իշխանական պատգամավորը՝ դիմորդին (տեսանյութ)

16:09, 29 հուլիս 2020

Ընդունելության քննություններում բարձր գնահատականներ ստացած ու այդպես էլ որևէ ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքել: Այս տարի 739 դիմորդ անցողիկ շեմը հաղթահարել՝ ու ԲՈւՀ չի ընդունվել, նրանց մեջ նաև 17-18-19 միավոր հավաքածներ են: Օրեր շարունակ ԿԳՄՍ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Սուպեր նախարարի հետ հանդիպել, սակայն նրանց չհաջողվեց։ Այսօր արդեն բողոքի մասնակիցներից մի քանիսը խորհրդարանում էին։ ԲՈՒՀ չընդունված դիմորդները, նրանց ծնողները Ազգային ժողովում հանդիպում ունեցան պատգամավորների հետ՝ մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատամավոր Աննա Կոստանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ: Ծնողներից Մասիս Բաբալյանը ներկայացրեց իրենց խնդիրները, պահանջները և նշեց, որ ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևել, թե նախարարը երբ լայվ կմտնի, որ տենսի, թե ինչ է ասում: ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ կողմ է այն դիտարկմանը, թե նախարարության կողմից թույլ են տրվել սխալներ: Իշխանական պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը էլ նշեց՝ համաձայն է, որ իրազեկման առումով եղել է ինչ որ թերացում, սակայն դիմորդները պարտավոր էին ավելի ուշադիր լինել։ Դիմորդներից Արտուշ Հովսեփյանը պատմեց, որ պետական բժշկական համալսարան է դիմել և ստացել 14,5 բալ, լրացրել է երեք հայտ և չի անցել ոչ մի հայտով: Դիմորդները նշեցին, որ բազմաթիվ դիմորդներին նամակ է գալիս, որ ընդունվել են այսինչ ֆակուլտետ, չանցած երկու ժամ գալիս է այլ նամակ, որ իրենք չեն ընդունվել ոչ մի տեղ: Կատարվածը համարում են անօրինական։ Դիմորդներն ու նրանց ծնողները պատգամավորների հետ հանդիպմանը նշեցին, որ պատկան մարմիններին ուղղված իրենց հորդորները եղել են ապարդյուն, սակայն հույս հայտնեցին, որ օրենսդիր մարմնի միջոցով իրենց խնդիրները կլուծվեն: Միաժամանակ հայտնեցին՝ պայքարը տեղափոխում են իրավական հարթություն։ Վարչական դատարանում պահանջելու են անվավեր ճանաչել ընդունելության մրցույթի նոր կարգը։ Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից բուհեր չընդունված դիմորդները, նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ԳԹԿ-ի, ԱԺ-ի, Կառավարության դիմաց։ Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ: https://www.facebook.com/irakanum.am/videos/710403056185090/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր