00:00:00

Նորքի «Մանկան տան» COVID-19-ի համաճարակային օջախը համարվում է վերացած

15:49, 29 հուլիս 2020

Արաբկիր բժշկական համալիրից հայտնում են, որ Նորքի «Մանկան տան» COVID -19-ի համաճարակային օջախը նույնպես համարվում է վերացած` ինչպես «Մարի Իզմիրլյան» մանկատանը, քանի որ հիվանդության վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է առավելագույն գաղտնի շրջանը եւս, եւ նոր դեպքեր չեն արձանագրվել: «Հիշեցնենք, որ հունիսի 11-ից «Արաբկիր» ԲՀ-ի մասնագիտական խումբը, առողջապահության նախարարի հանձնարարականով, անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել տեղում` հենց «Մանկան տանը», իսկ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող երեխաները բուժվել են «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր