00:00:00

Ռոմանոս Պետրոսյանը՝ նախարար, նախկին ոստիկանապետը՝ մարզպետ․ կադրային փոփոխություններ կլինեն

14:49, 29 հուլիս 2020

ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկությունների համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ունի որոշում, թե ով է զբաղեցնելու Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Հրապարակումների համաձայն, շուրջ երկու ամիս թափուր մնացած այս գերատեսչության ղեկավար կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանը։ Irakanum.am-ին հասել են տեղեկություններ այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանին էլ այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Արման Սարգսյանը հիշեցնենք պաշտոնանկ արվեց նախորդ ամիս։ Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նախկին ոստիկանապետի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանող անձը հայտնեց, որ Սարգսյանն այս պահին խոսել չի կարող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր