00:00:00

Ո՞րն է Գյումրու հեղեղման պատճառը. ՀԿԵ-ն կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակը

11:30, 29 հուլիս 2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու գծային-կայարանային միության ուժերով՝ Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցելով, մաքրվել է Գորգոբա գետակի հունը: Հունիսին ընթացած հորդառատ անձրևներն ու երկաթուղային գծերի տակ անցնող թունելում աղբի կուտակումը քաղաքի կայարանամերձ հրապարակի և երկաթուղային գծերի հեղեղման պատճառ էին հանդիսացել: Այս ջրանցքն անցնում է քաղաքի տարածքով, և բնակիչներն այստեղ են նետում կենցաղային թափոնները, ինչը 17 մետր երկարությամբ երկաթուղային հատվածի տակ անցնող թունելի խցանում է առաջացրել: Մաքրման աշխատանքների ընթացքում կիրառված ինժեներական լուծումների շնորհիվ թունելից հանվել են մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ, իսկ թունելի մուտքն կահավորվեց աղբահավաք հատուկ կոնստրուկցիաներով: ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակի հունը և պահպանել սանիտարական նորմերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր