00:00:00

Կորոնավիրուսի վարակման 308 նոր դեպք. կա 6 մահ. ապաքինվել է 467 մարդ

10:59, 29 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 308 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 37937 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 160380, վերջին մեկ օրում` 1853 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9165 պացիենտ, պակասել է 165-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 27824  անձ` վերջին մեկ օրում 467 անձ: Ընդհանուր առմամբ, 723 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով): Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր