00:00:00

Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը պարգևատրվել է«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

20:23, 28 հուլիս 2020

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հուլիսի 27-ին դիպուկահարի  կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը պարգեւատրվել է։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել զինծառայողին պարգեւատրելու մասին․ «Ա. Գ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր