00:00:00

«Armenian Armi»-ի հերթական ակցիան. կառույցի կանգառը ԱԻՆ-ում է եղել (լուսանկարներ)

19:15, 28 հուլիս 2020

«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության բարեգործական ծրագրերի շրջանակներում տեղի է ունեցել բենզինային սրսկիչների փոխանցում, որոնք բացի գյուղատնտեսական նպատակներից նաև ծառայում են հրդեհաշիչման համար։ «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության կազմկոմիտեն, իմանալով ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության կարիքների մասին, նվիրել է 40 հատ Knapsack Power Sprayer TU26 մակնիշի բենզինային սրսկիչ։ Կայացավ հանդիպում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր