00:00:00

ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Երևանի այգիներում

19:10, 28 հուլիս 2020

Հուլիսի 28-ին ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցերեն կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Գրանցվել են դիմակները ոչ ճիշտ կրելու, խմբերով շրջելու, նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների խախտման դեպքեր։ Համաճարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված իրազեկման և բացատրական միջոցառումների ընթացքում տեսուչները մանրամասն ներկայացրել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման նորմերը: Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում տրամադրում եննաև գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ՝  կոչ անելով տանը պատրաստված դիմակներըփոխարինել դրանցով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող  վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր