00:00:00

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

18:59, 28 հուլիս 2020

Հուլիսի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր