Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ Ամուլսարի ճանապարհը տևական ժամանակ ապօրինի շրջափակած անձանց խումբը երեկ հերթական միջադեպն էր հրահրել, այդ կերպ փորձելով հասարակության ուշադրությունը հրավիրել իրենց փոքրաթիվ «կոլեկտիվի» վրա:
Թե, ինչպես, ինչ միջոցներով են արդեն երկար ժամանակ Ամուլսարի «պահապանները» ապրում, պահում իրենց ընտանիքները թերևս կանդրադառնանք առաջիկայում: Առայժմ միայն նշենք, որ առանց համապատասխան վարձատրության՝ աշխատանքի հնարավոր չէ հոգալ առօրյա ծախսերը, իսկ Ամուլսար տանող ճանապարհը փակածներն ինչպես հայտնի է «չեն աշխատում»: Մեզ հայտնի է դարձել, որ ակտիվիստները տեսնելով, որ իրենց շարքերը չեն համալրվում նոր անդամներով որոշել են այս «պայքարին» ներգրավել սեփական ընտանիքներին, այդ թվում և մանկահասակ երեխաներին:
Առաջիկայում Irakanum.am-ին հասած հավաստի տեղեկություններով «բնապահպանի» կոչում կտրվի նաև փոքրիկներին, ովքեր ևս կկանգնեն Ամուլսարը պահպանող իրենց ծնողների կողքին: Այս կերպ իհարկե փորձ է արվում ցույց տալ, թե վտանգված է նրանց առողջությունը, մինչդեռ իրականությունն այդքան պարզունակ չէ: Խնդիրն այն է, որ տվյալ մարդկանց վրա թիվ է դրված հնարավորինս շատ մարդ բերել և հետևաբար կապ չունի, «բերվողների» տարիքը: