00:00:00

Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին

14:02, 28 հուլիս 2020 Տեսանյութեր

«Թե՛ Լիլիթ Մակունցը, թե՛ Հայկ Սարգսյանը ստում են, քանի որ դեռ երեկվանից շրջանառվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են այն մասին, որ իշխանական պատգամավորը՝ Հայկ Սարգսյանը կիրակի ամբողջ օրն անցկացրել է «White Shorja» լողափում և բնականաբար եղել է առանց դիմակի: Նմանատիպ կադրեր առկա են առավոտյան և ցերեկվա ժամերից, որտեղ Հայկ Սարգսյանը կապույտ կարճաթև վերնաշապիկով է, ապա մուգ կապույտ սպորտային հագուստով»,-գրում է Antifake-ը՝ անդրադառնալով Սևանի ափիերից մեկում փարթիին Հայկ Սարգսյանի մասնակցությանը, դրան հետևած ներողությանըԼ AntiFake.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր «White Shorja» լողափից օրվա տարբեր ժամերին Հայկ Սարգսյանի փարթիից: Կադրերն արված են մինչև մութն ընկնելը, մթնշաղին և ուշ գիշերը, որոնք կրկին փաստում են, որ իշխանական երկու ներկայացուցչիչները ստել են հանրությանը՝ շտապելով հերքել Հայկ Սարգսյանի օրինախախտ վարքն ու արտոնյալ կարգավիճակը: Ավելին, չնայած նրան, որ Լիլիթ Մակունցը հերքել է Հայկ Սարգսյանի կապը լողափի և միջոցառման կազմակերպման հետ, սակայն ԶԼՄ ձեռքի տակ եղած կադրերը և նրան հասած տեղեկություններն ասում են ամբողջովին հակառակը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է պատգամավորը կազմակերպչական կեցվածքով զրուցում տարբեր անձանց հետ: Թե ինչպես է ստացվել, որ բազմամարդ, հակահամաճարակային կանոնների կոպտագույն խախտումներով և դեռևս 10 օր առաջ ծրագրված միջոցառումը վրիպել է երեկ ամբողջ օրը Սևանում խստացված «ռեյդեր» իրականացրած ոստիկանության աչքից, կարելի է ենթադրել: Այս հարցում օգնության է գալիս նաև լողափնյա համերգին երգած Գոռ Սուջյանը: Վերջինս ArmDaily.am լրատվականին տված հարցազրույցում ասում է, որ իրեն ներկայացրել են, որ «ամեն ինչ հստակեցված  և համաձայնեցված է եղել պարետատան հետ»: «Արդեն մեկ ամիս է, որ գովազդվում է համերգը և ես համոզված էի, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է լինելու, դրա համար տարօրինակ չէր, այլ զարմանալի էր, քանի որ վաղուց նման միջավայրում չէի եղել», - ասել է Գոռ Սուջյանը: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ ենթադրաբար պարետատունը որոշակի երաշխիքներ է տվել իշխանական պատգամավորի մասնակցությամբ միջոցառումն անխոչընդոտ անցնելու համար: Բացի այդ, ստացվում է, որ իշխանության գրկում կան արտոնյալներ, որոնք թքած ունենալով պարետատան և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորների վրա, կազմակերպում են բազմամարդ փարթիներ և մեծ հաշվով անպատիժ մնում: Այդ արտոնյալներից է Նիկոլ Փաշինյանի ընկերոջ որդին՝ պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը: Իսկ իշխող խորհրդարանական ուժի ղեկավարը շտապում է արդարացնել նրան հանրության աչքերում: Էքսկլյուզիվ կադրերը՝ ստորև. https://www.youtube.com/watch?v=lID67ttZg7A&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր